00:00:00

Պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ․ Ալեն Սիմոնյանը՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի մասին

15:45, 28 մայիս 2019

Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց՝ Ապրիլյան պատերազմի հետ կապված կան շատ մտահոգություններ,  և որոշակի փաստեր պետք է ստուգել։ «Պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չլինի  նման նախադեպ։ Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար, ու դա անհետևանք մնաց», - ասաց Ալեն Սիմոնյանը։ Հարցին՝ ինչո՞ւ է Ապրիլյան պատերազմին   վերաբերող հանձնաժողովում միայն հիմա ստեղծվում, արդյո՞ք պետք է այդտեղ քաղաքական դրդապատճառ փնտրել, ալեն Սիմոնյանը պատասխաեց՝ ոչ։ տարկմանը, թե ՀՅԴ հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ  հանձնաժողովում բանակին վերաբերող հարցերը  քննելու են հիմնականում բանակում չծառայած անձինք, Սիմոնյանը արձագանքեց․ «Բանակում չծառայած  արտահայտությունըը մի քիչ քիչ  պիտի  օգատգործվի: Չգիտեմ անձամբ Գեղամը ծառայել է, թե ոչ, ես ինքս ծառայել եմ։ Եթե առաջարկ լինի հանձաժողովում ընդգրկվել, հաճույքով կընդգրկվեմ այդ հանձնաժողովում», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր