00:00:00

Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից». Վլադիմիր Կարապետյան

15:09, 28 մայիս 2019

Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածից համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էի, որ հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին ․․․նման դեպքերում։ Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր վեթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում․․․ նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիական բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր