00:00:00

Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը

14:03, 28 մայիս 2019

Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախ պետականության վերակագնումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ` Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Մայիսի 29-ին ՀՅԴ Բյուրոյի նիստում Հովհաննես Քաջազնունուն նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ։ Մայրաքաղաքը դարձավ Երեւանը։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Անկախության առաջին տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Առաջին Հանրապետությունը գոյատևել է 2 ու կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտավ 11-րդ Կարմիր բանակը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր