00:00:00

Ռուս սահմանապահները նշեցին մասնագիտական տոնը

04:00, 28 մայիս 2019

Մայիսի 27-ին՝ ՌԴ սահմանապահի օրվա նախօրեին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացավ հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էր նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու և ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի հրամանով ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեց մեդալներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության, սահմանների անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ մարմինների ձևավորման 101-րդ տարեդարձի առթիվ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր