00:00:00

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են մի շարք օրինագծեր

23:51, 27 մայիս 2019

Մայիսի 27-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2019-2020թթ-ի ծրագրի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ ու ԱԺ պատգամավորներ Վարդգես Ուլուբաբյանի և Սերգեյ Հարությունյանի հեղինակած՝ ««Ավելացված արժեքի հարկի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Վերոնշյալ նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը քննարկել է նաև Լյուդմիլա Բարսեղյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը և տվել բացասական եզրակացություն: Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: Նիստին քննարկվել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Պետաիրավական հանձնաժողովի անդամներն այնուհետև լսել են Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ-ի գործունեության տարեկան հաղորդումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր