Այսօր մամուլում հայտնվեց մի հրապարակում, որտեղ Արարատի մարզի բնակիչ Հարություն Մանուկյանը, որը եղել է Կրթության ազգային ինստիտուտի Արարատի մարզի համակարգողը, 2018-ից լինելով գործազուրկ՝ կապ է հաստատել «Արևմտյան փորձի ներդրման գրասենյակ» ՀԿ-ի հետ, որը նախ սեռական փոքրամասնությունների դեմ պայքար է ծավալել, իսկ հետո մասնակցել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար կազմակերպվող ցույցերին։ Հարություն Մանուկյանը «ՍիվիլՆեթ»-ին պատմել է, որ Քոչարյանի մերձավորներից Արմեն Թավադյանը («5-րդ ալիք»- ի սեփականատերը) իրեն նախնական 750 000 դրամ է տրամադրել՝ աջակիցներ հավաքագրելու ու գրասենյակ հիմնելու համար։ Հետագայում, սակայն, Մանուկյանի ու Թավադյանի միջև վեճ է ծագել, կուտակվել է պարտք, որը մնացել է Մանուկյանի ուսերին։ Բացի այդ՝ Մանուկյանի խոսքով՝ Թավադյանը դիմել է իրեն, ասելով, որ հարկավոր է հավաքել 40 հոգի, որոնք ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ դատախազության դիմաց բողոքի ակցիանյի կմասնակցեն, ինչը Հարություն Մանուկյանը չի կատարել։
Irakanum.am-ը այս թեմայի վերաբերյալ րուցեց Արմեն Թավադյանի հետ, որը նշեց՝ չի տեսել, չի ճանաչում Հարություն Մանուկյանին։ «Ես իրեն չեմ ճանաչում, չգիտեմ ՝ ով է։ Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում», - հակիրճ պատասխանեց Արմեն Թավադյանը։
Այլ հարցերի պատասխանել Թավադյանը չցանկացավ։
Irakanum.am