00:00:00

Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին նրա համար ավանդական հարսանիք կազմակերպել

20:21, 27 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Սյունիքի մարզում առաջարկեցին նրա համար ավանդական հարսանիք կազմակերպել: «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մյուս պաշտոնյաների հետ շրջում էր մարզի արտադրանքը ներկայացնող տաղավարներում: Ավանդական հարսանիքներ կազմակերպող ընկերություններից մեկի երիտասարդները Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին նրա համար հարսանիք կազմակերպել: «Պարոն վարչապետ, մենք ճիշտ գիտե՞նք, որ դուք ժամանակին հարսանեկան արարողություն չեք ունեցել»,- հարցրին վարչապետին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո: «Հիմա հնարավորություն ունեք ավանդական ձևով անելու»,- ասացին նրանք: «Հետաքրքիր առաջարկ է, կմտածեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց հարսի ու փեսայի հագուստով: Նրան ծանոթացրին  ցուցադրված ավանդական հագուստների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր