00:00:00

Առուշանյանի «սկզբունքայնությունը»․ Գորիսի քաղաքապետը՝ քոչարյանական

19:58, 27 մայիս 2019

Գորիսի երիտասարդ  քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով տակավին ջահել ժամանակ փորձել է  իրեն դրսևորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ, այդ նպատակով   դաջվածքներ  արել, սակայն քրեական աշխարհ տանող  այդ ճանապարհին տարբեր սխալներ  թույլ տվել, նույնը անում է նաեւ քաղաքականությունում։  Առուշանյանը, ով բացառապես պապայի փողերով ու ՀՀԿ-ի աջակցությամբ հասավ քաղաքապետի պաշտոնին, ինչպես հայտնի է հեղափոխությունից հետո բազմաթիվ Հանրապետականների նման լքեց խորտակվող նավը։ Երիտասարդը իշխանափոխությունից հետո փորձեց սերտ կապեր հաստատել հեղափոխական իշխանության վերնախավի ներկայացուցիչների հետ։ Անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ծառայություններն է մատուցել «Իմ քայլը» դաշինքին, դրանով է պայմանավորված, որ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը զգալի ձայներ հավաքեց։ Սակայն այս ամենից հետո էլ մեզ հասած տեղեկությունների համաձայն սակայն Գորիսի քաղաքապետին չի հաջողվել գործող իշխանություններին համոզել, որ իրենց հավատարիմ կլինի։ Կան տեղեկություններ, որ լարված են նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եւ Առուշ Առուշանյանի հարաբերությունները։ Գորիսեցիներից մի քանիսի խոսքով՝ անգամ մարզխորհրդի նիստերի ժամանակ է Պողոսյանը անտարբեր վերաբերմունք ցույց տալիս առ Առուշանյան։ Առուշ Առուշանյանը քաջ գիտակցում է, որ գործող իշխանություններից չի կարող ստանալ հովանավորչություն եւ երկարաձգել հետագա պաշտոնավարումը, եւ հեղափոխությունը հնարավոր է առաջիկայում «քշի» նաեւ իրեն։ Պայմանավորված այս ամենով Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Առուշանյանը հիմա էլ փորձում է մտերմություն հաստատել Ռոբերտ Քոչարյանի որդիների հետ։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն Առուշ Առուշանյանը փորձել է միջնորդներ գտնել, որպեսզի «հելնի» Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի «վրա»։  Գորիսեցի չստացված «գողականին» դա իհարկե չի հաջողվել, ինչից հետո Առուշանյանը անցել է պլան բ-ի, ակտիվորեն հետեւում է կրտսեր Քոչարյանի սոցիալական էջերին հավանումներ անում, հույս ունենալով որ նրան կնկատեն։ Այն, որ քաղաքականությունում չկան սկզբունքներ, այլ կան շահեր, թերեւս «կյանքի դպրոցում» Առուշանյանը լավ է սերտել, սակայն Հայաստանի քաղաքական դաշտում Առուշանյանի այս «սկզբունքայնությունը» նոր երևույթ չէ: Նրա նմաններ մենք ունեցել ենք, ունենք ու ցավոք դեռ էլի ենք ունենալու: Միաժամանակ ակնհայտ է, որ հպարտ գորիսեցին թույլ չի տա, որ ինչ-որ արկածախնդիրներ որոշեն իրենց քաղաքի ապագան, եւ «քցեն» իրենց պատիվը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր