00:00:00

Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից. 168.am

15:46, 27 մայիս 2019

Կառավարության 168.am-ի աղբյուրի հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում: Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, բայց հակակոռուպցիոն պայքարի անվան տակ քողարկած: Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարարությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը խիստ անհանգստացած է Վենետիկի հանձնաժողովի այս գնահատականով: Ըստ մեր աղբյուրի, անկախ Փաշինյանի թիմի ջանքերից, Վենետիկի հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներում հայտարարությամբ հանդես գալ  և համապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր