00:00:00

Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում. Աննա Հակոբյան

18:11, 27 մայիս 2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է այդքան հաճախ ուղեկցում ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ, երբ նախկինում պաշտոնյաների կանայք այսքան հաճախ չէին ուղեկցում իրենց ամուսիններին պաշտոնական այցերի ժամանակ, ասաց, որ իր ամուսնուն շատ է սիրում։ «Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որեւէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,–նշեց նա։ Նա հավաստիացրեց, որ ուղղակի ինչ–որ տեղ չի կարող գնալ.  «Ես չեմ կարող ուղղակի որեւէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ: Ես ունեմ մեծ ընտանիք, ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում: Ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնել ու ինչ-որ տեղ գնալը մեծ սթրես է եւ՛ ինձ, եւ՛ իր համար: Եթե իմ գնացած տեղը չունենա որեւէ կարեւորություն ու հետադարձ օգուտ Հայաստանի համար, երբեւէ ոչ մի ռեսուրս ոչ թե պետության, այլ իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր