00:00:00

«Չեն վստահում կառավարման խորհրդին». Անի Սամսոնյանն առաջարկով դիմել է Արայիկ Հարությունյանին

17:07, 27 մայիս 2019

Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին... ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը առաջարկով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել . «Առաջարկով դիմել էի Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը եւ հետեւեն պրոցեսին: ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում: Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ներկայիս նախարարը որպես ավագանու նախկին անդամ եւ համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարեւորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր