ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր խոսելով հարցի մասին, թե ինչու են որդուն Արցախից տեղափոխել Հայաստան և երբ է նա վերադառնալու Արցախ, հայտարարեց, որ իր որդին մյուս զինվորների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է Արցախ:
Հակոբյանը նշեց, որ որդու Հայաստանը գալը կապ չունի ինչ-որ իրավիճակի հետ. «Աշոտը շարունակելու է ծառայել Արցախում: Նա դեռ մեկ տարի ծառայելու է և գուցե հետագայում ևս ժամանակավոր տեղափոխվի այլ զորամաս՝ ինչպես լինում է մյուս զինծառայողների դեպքում: Իմ որդին ծառայում է մյուս զինվորների նման: Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից»: