00:00:00

Արցախում ավտոերթ անող «Սասնա ծռերը» հավաք են կազմակերպել Ասկերան քաղաքում

19:30, 26 մայիս 2019

Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնությամբ դեպի Արցախի Հանրապետություն կազմակերպված ավտոերթի երկրորդ օրը Ասկերան քաղաքում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել հավաք։ Ելույթներով հանդես են եկել կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը։ Վարուժան Ավետիսյանը նշել է, որ բոլորիս պետք է մեկ Հայաստան, իսկ դրան հասնելու համար մենք պետք է փորձենք ամեն ինչ անել հզորոնալու և շատանալու համար։ Առաջին հերթին պետք է վերացնել մաքսակետը և ռոումնինգը։ Հավաքն ընթացել է «միացում» վանկարկումներով։ Ավտոերթի մասնակիցներն այնուհետ ուղևորվել են Հադրութի շրջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր