00:00:00

Հայ համայնքն իր եկեղեցին կկառուցի Չելյաբինսկում

22:54, 25 մայիս 2019

Հայ համայնքը մտադիր է իր եկեղեցին կառուցել Չելյաբինսկի հյուսիս-արեւմուտքում, հաղորդում է Չեյլաբինսկի «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Տեղի քաղաքապետարանում եկեղեցու կառուցման համար հողատարածք են հատկացրել: Եկեղեցին կկառուցվի Բեյվելի փողոցում գտնվող «Նոյ» սրճարանի հարեւանությամբ: Նախ նախագիծը պետք է հանրային լսումներ անցնի: Դրանք տեղի կունենան Ճարտարապետների տանը մայիսի 30-ին: Եթե նախագիծը հավանության արժանանա, ապա եկեղեցին կկառուցվի 2 տարում: Այսօր Չելյաբինսկում մոտ 10000 հայ է ապրում, որոնք ստիպված են այցելել Եկատերինբուրգում գտնվող հայկական եկեղեցին, քանի որ Չելյաբինսկում հայկական եկեղեցի չկա: Եկեղեցին կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: Եկեղեցում 200-300 մարդ կարող է տեղավորվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր