00:00:00

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին

11:29, 25 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է: Լիահույս եմ, որ զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր