00:00:00

Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով

03:04, 25 մայիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2019 թվականի մայիսի 24-ի հրամանագրով Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ համատեղության կարգով: Փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանին, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր