00:00:00

Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ շրջանառվել. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

02:20, 25 մայիս 2019

Սոցցանցերում օրերս հայտնված Գյումրու շուկայում վաճառվող, բայց վաճառքի ոչ ենթակա ՊՆ մակնշմամբ օճառներով լուսանկարների դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրություն և ծառայողական քննություն կանցկացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։ «Կարծում եմ, որ տարբեր ճանապարհներ կան այդ օճառի՝ Գյումրու շուկայում վաճառքում հայտնվելու: Օրինակ, հնարավոր է ինչ-որ քաղաքացիների ձեռքն ինչ-որ կերպ մի քանի օճառ է հայտնվել, ու նրանք, գումարի կարիք ունենալով,  որոշել են վաճառել դրանք։ Չի բացառվում, նաև, որ նախորդ արտադրողները չիրացված ապրանք են ունեցել, ու հիմա, օճառի մատակարարման նոր տենդեր հայտարարելուց հետո, այդ արտադրողը որոշել է այդ ճանապարհով վաճառել իր ապրանքը»,- նշեց Մարգարյանը  ր հավելեց, որ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել։ Նրա խոսքով` Պաշտպանության նախարարություն կպարզի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր