Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պնդում են, որ առաջիկայում հնարավոր է, որ իրենք էլ հանրահավաք կազմակերպեն:
Դրա միակ նպատակը լինելու է ցույց տալ, որ գործող իշխանությունը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը եւ ունի հանրային հենարան:
Այս տեղեկատվության իսկությունը պարզելու համար irakanum.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
Պատգամավոր Արամ Խաչատրյանն ասաց՝ այդ մասին առաջին անգամ մեր թղթակցից լսեց։
«Դրանք սիրողական մակարդակի խոսակցություններ են։ Խմբակցությունում նման բան չի քննարկվել», - ավելացրեց պատգամավոր Արամ Խաչատրայնը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ-ականպատգամավոր Գևորգ Պապոյանն էլ անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ասաց․ «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ես գոնե չեմ մասնակցել նման խոսակցուննրի, ես չեմ լսել նման քննարկումներ։ Եթե կարիք զգանք, միգուցե, և լինի, բայց ես չեմ կարծում, որ այժմ դրա կարիքը կա», - ասաց Գևորգ Պապոյանը։
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ևս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս թեմայի մասին տեղեկանում է մեր թղթակցից, և դաշինքում պատգամավորները հանրահավաք կազմակերպելու հետ կապված՝ քննարկումներ չեն ունեցել։