00:00:00

ՃՈ հատուկ տարածքներ են տեղափոխվել 116 ավտոմեքենա. 71-ը վարել են անչափահասներ

01:03, 25 մայիս 2019

Մայիսի 24-ին` ժամը 17:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որոնցից 46-ը մայրաքաղաքում, իսկ 70-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը եւ հշեցնում, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում. «Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր