00:00:00

Մենք այդպիսի բան չենք լսել. վարչապետի խոսնակը` գործադիրում սպասվող հրաժարականների մասին

21:27, 24 մայիս 2019

Մամուլը գրում է՝ գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ, մասնավորապես՝ գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ: Աղբյուրը նշում է՝ քիչ չեն այնպիսի պաշտոնյաները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայնել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում եւ նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշխանությունների գործելաոճի ու մոտեցումների հետ: Հարցին՝ իրականությանը համապատասխանո ՞ւմ է այն տեղեկությունը, որ նախորդ իշխանությունների օրոք աշխատած պաշտոնյաները պատրաստվում են հրաժարական տալ, Վլադիմիր Կատապետյանը irakanum.am-ի թղթակցին պատասխանեց. «Հարցրե՛ք նախկին իշխանության աշխատակիցներին: Ես նոր իշխանության ներկայացուցիչներից եմ: Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք ունեն դժդոհություններ, հարցրե՛ք իրենց. մենք այդպիսի բան չենք լսել»: Փորձեցինք ճշտել՝ այնուամենայնիվ, Կառավարությունում առաջիկայում ազատման հրամաններ սպասվո ՞ւմ են կամ լարվածություն կա ՞, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Մենք մեկ-երկու հրաժարականի մասին ենք լսել. երևի այդ շրջանակներում լարված է: Իսկ այնտեղ, որտեղ կա ժողովրդի մեծ աջակցություն, այնտեղ, որտեղ ժողովուրդը լիազորել է գալ՝ գործ անելու, ժողովրդին ծառայելու, մարդիկ աշխատում են մեծ ոգևորությամբ. ի՞նչ լարվածության մասին է խոսքը: Կա նվիրվածություն և պատասխանատվության զգացում», - նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով՝ Կառավարությունը կենդանի օրգանիզմ է և Կառավարության ղեկավարն է օրակարգը որոշում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր