00:00:00

Վահրամ Կաժոյանը Վիետնամում արտակարգ եվ լիազոր դեսպան է նշանակվել

21:15, 24 մայիս 2019

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ): Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռաիսա Վարդանյանը հետ էր կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր