00:00:00

ՀՀ նախագահը Տաջիկստանում և Հորդանանում դեսպանների է նշանակել

15:20, 24 մայիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ դեսպան, Տիգրան Գևորգյանը՝ Հորդանանում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են նախագահի պաշտոնական կայքէջից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է հրամանագրի մեջ: Նախագահի մյուս հրամանագրով Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ: Գառնիկ Բադալյանի կենսագրական տվյալները ներկայացնում ենք ստորև. Ծնվել է 1958թ. Ադր. ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: 1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ‎ֆ-ի իրանականբանասիրության բաժինը: 1984 -1985թթ.  և 1987-1988թթ. ծառայել և աշխատել է դարի  /պարսկերեն/լեզվի թարգմանիչ Աֆղանստանում: 1988-1991թթ. լրագրող, պատասխանատու քարտուղար «Արմենպրես»լրատվական գործակալությունում:  Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: ՀՀ  ԱԳՆ համակարգում աշխատում է 1991թ.: 1991-1992թ. ԱԳՆ մամլո քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ: 1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության 2-րդ քարտ. Մերձավոր և ՄիջինԱրևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար: 1994-1997թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվողօբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավորմասնագետ՝ Հայաստան-Իրան՝ Մեղրու կառուցվող կամրջում: 1997-1998թթ. ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության «Մարտընկեր» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր: 1998թ.  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական: 1998-2001թ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական: 2002թ -2004թ ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ, Հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: 2003 օգոստոս-դեկտեմբեր սովորել է Գերմանիայի Դաշնության Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպակա նկենտրոնում: 2004 - 2007թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, ՀՀ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար: 2007թ. ավարտել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի դիվանագիտական դասընթացը՝ Կահիրե, Եգիպտոս: 2007 – 2009թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող: 2009 – 2010թթ.   ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պ/կ: 2010թ.  ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական: 2010 - 2012թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան: Ունի «ՀՀ արտակարգ դեսպանորդ  և  լիազոր նախարարի»  դիվանագիտական  աստիճան: 2012 - 2018թթ.  ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի խորհրդական: 2014թ.  Ավարտել է ՉԺՀ  կոմերցիայի նախարարությանը կից Միջազգային տնտեսության  ակադեմիայի մեկամսյա դասընթացը, Պեկին: Ունի ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևներ, ՀՀ ԱԳՆ խրախուսանքներ: Հեղինակ է Իրանի մասին 5 գրքի և 200 հոդվածի: ՀՀ Նախագահի 2018թ. նոյեմբերի 19-ի  հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամուսնացած է ունի 2 երեխա, 2 թոռնիկ: Տիրապետում է պարսկերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Տիգրան Գևորգյանի կենսագրական տվյալները ներկայացնում ենք ստորև. Ծննդյան թիվ՝    հոկտեմբերի 10, 1969թ․ Կրթություն՝ 1987-1992թթ. ԵՊՀ, արևելյան լեզուներ և գրականություն (արաբերեն),  բանասեր, արաբերեն լեզվի և գրականության ուսուցիչ, թարգմանիչ 1993թ. Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի հատուկ դասընթացներ 1999թ. Կահիրե՝ դիվանագիտական ակադեմիա, դասընթացներ Աշխատանքային գործունեություն՝ 1994-1996թթ.  Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ 1996–1998թթ.  Լիբանանում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար 1998թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 3-րդ քարտուղար 1998թ. շնորհվել է «3-րդ քարտուղար» դիվանագիտական աստիճան 1999-1999թթ.  Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 2-րդ քարտուղար 1999-2001թթ.  Եգիպտոսում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար 2001-2003թթ.   Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար 2003թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական  երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար 2003-2004թթ.  Հասարակայնության հետ հարաբերությունների տեղեկատվական բաժնի վարիչի պաշտոնակատար 2004-2005թթ.  Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական  երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար 2005-2007թթ.  Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար 02.04.2007-18.01.2008թթ.       Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության  արաբական  երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար 2008թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության  արաբական  երկրների և Իսրայելի բաժնի վարիչ 2009-2014թթ.  Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական 2014-2017թթ.  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս 2017թ-ից   ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական Դիվանագիտական աստիճան՝ Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Օտար լեզուներ՝ Ռուսերեն, անգլերեն, արաբերեն Ընտանեկան կարգավիճակ՝ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր