00:00:00

Նախագահը ստորագրել է Գագիկ Հարությունյանի եղբոր ազատման հրամանագիրը

14:48, 24 մայիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման Հարությունյան ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրում։ Հիշեցնենք որ գեներալ-լեյտենանտ Արզուման  Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո՝ 2018թ. հունիսի 12–ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր