00:00:00

Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Գագիկ Հարությունյանը

18:19, 24 մայիս 2019

Irakanum.am-ը արդեն տեղեկացրել էր, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։  Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում ծնված Հարությունյան Գագիկը Հայաստանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալից, մինչեւ վարչապետի պարտականությունները կատարող, իսկ 1996 թվականից զբաղեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ 2018 թվականի մարտի հինգին ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Գագիկ Հարությունյանը հայաստանյան քաղաքական դաշտի, իշխանական էլիտայի կարկառուն դեմքերից է եղել։ Նրան հաջողվել է հավատարմորեն ծառայել բոլոր իշխանություններին, կատարել նրանց  հրահանգները։ Գագիկ Հարությունյանը լինելով իշխանական բուրգին կարողացել է պաշտոններով ապահովել նաեւ իր ազգականներին։ Եվ այսպես․ Գագիկ Հարությունյանի Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է: Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Արզումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, զբաղեցնում էր էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր: Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ , բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հարությունյանը խնամիական կապեր ունի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը Հարությունյանի  հարսն է: Երկարամյա պաշտոնավարման ընթացքում Գագիկ Հարությունյանին հաջողվել է ոչ միայն ազգականներին պաշտոններով ապահովել, այլ նաեւ պատկառելի ունեցվածք դիզել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Հարությունյանի նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանն ունի 4,083,358.00 ՀՀ դրամ,  5,900.00 դոլար եւ 2,300.00 եվրո։ Հարությունյանը հայտարագրել է մեկ բնակարան, մեկ առանձնատուն, հողամաս եւ հասարակական նշանակության շինություն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր