00:00:00

Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետեւաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ․ քաղաքապետը շնորհավորել է

14:53, 24 մայիս 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է շրջանավարտներին՝ վերջին զանգի կապակցությամբ․ Սիրելի շրջանավարտներ, դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու, դրսեւորվելու հմտություններ ու ունակություններ: Դպրոցում ձեւավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարեւոր չէ, քան բուն գիտելիքը: Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման: Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետեւաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ: Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները: Բարի երթ Ձեզ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր