00:00:00

Չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ․ ոստիկանություն

04:36, 24 մայիս 2019

Մայիսի 24-ին՝ դպրոցներում վերջին զանգի օրը, ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ: Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացնում էին ուժեղացված ծառայության մանրամասները, հորդորում ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում: Ոստիկանությունիվ հայտնում են, որ հետևողական են լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր