00:00:00

Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան

23:08, 23 մայիս 2019

Դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»: Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր