00:00:00

Վալերի Օսիպյանը վստահ է, որ եղբորորդին անմեղ է

20:49, 23 մայիս 2019

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ չէ, թե իր եղբորորդին հարուցված քրեական գործով ինչ կարգավիճակ ունի: Այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը փակվել էր, այժմ Քննչական կոմիտեն վերաբացել է 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը: Կա չորս մեղադրյալ: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ եղբոր ընտանիքի հետ շփվում է, եղբորորդու հետ՝ ոչ: «Պատժել եմ նրան՝ չշփվելով: Նրան ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը՝ հաստատելով, որ եղբորորդին եղել է այդ կռվի մասնակիցը, սակայն ինքը չի եղել դանակահարողը։ «Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե քո որդին չէ (նկատի ունի՝ ոմն Սմբուլ  Հովհաննիսյանի՝ գործում ներգրավված որդուն՝ Սարգիս Հովհաննիսյանին – հեղ.), ապա ինչո՞ւ ես 2-3 ժամ անց քո որդուն տանում Հայաստանից դուրս: Եթե դուք մեղադրում եք ոստիկանապետ Օսիպյանին, ապա ինչո՞ւ եք դեպքից անմիջապես հետո գալիս Օսիպյանի բնակարան: Ո՞վ է ձեզ հրավիրել: Ինչո՞ւ եք դուք տալիս ձեր տղայի հեռախոսահամարը, որ Օսիպյանը կապ հաստատի նրա հետ: Այդքանից հետո Օսիպյա՞նն է մեղավոր: Որպես ոստիկանապետ, որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ ես չեմ խառնվում այս գործին: Ես վստահ եմ, որ ինքը (եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը – հեղ.) կապացուցի իր անմեղությունը: Ինքը ունի համապատասխան ձայնագրություն»,– ասաց նա: Դիտարկմանը, թե այս պարագայում ինչո՞ւ Սեդրակ Օսիպյանը ևս փախուստի դիմեց, ոստիկանապետը ասաց.  «Համենայնդեպս խափանման միջոցը փոխելուց հետո Սեդրակը մնաց Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ, որքանով տեղեկացված եմ, ՀՀ-ում է, միգուցե դիմեք իրեն այս հարցով»: Հարցին՝ Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ ունի ձայնագրություն Ձեր մասնակցությամբ, Օսիպյանն ասաց՝ տեղյակ է դրանից, կարող է տրամադրել նույն ձայնագրությունը բոլորին: «Այդ ձայնագրության մեջ ես ընդամենն իր ընկերոջը հորդորում եմ ճիշտը պատմել, որ ինքը մասնակից է եղել այդ դեպքին: Իր ընկերն է ձայնագրել: Եթե ինքը ունենար որևէ ավելի բան իմ դեմ, 5 տարվա ընթացքում արդեն տրամադրած կլիներ: Իսկ Սեդրակ Օսիպյանն ունի ձայնագրություն, որ դեպքից անմիջապես հետո Սամվել Հովհաննիսյանը գտնվել է այնտեղ ու չեմ պարզաբանում, թե ինչ»: Հարցին՝ կասկածելի չի՞ թվում, որ դանակահարվածի հարազատները 5 տարի հետո փոխում են իրենց ցուցմունքները, Օսիպյանն ասաց. «Դեպքից հետո այնտեղ եղել է կին, որը բղավել է, որ Սեդրակ Օսիպյանն է, որ ամեն ինչ ուղղվի նրա դեմ: Ավելին չեմ կարող ասել: Վստահ եմ, որ ՀՀ-ում այնպիսի վիճակ է, որ նախաքննական մարմինները կարող են օբյեկտիվ որոշումներ կայացնել: Իսկ այն, որ իմ եղբորորդին չէ մեղավորը, վստահեցնում եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր