00:00:00

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է

17:08, 22 մարտ 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 26, յուրացման կամ վատնման 18, անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 8, մաքսանենգության 3, խուլիգանության 2, սպանության, կողոպուտի, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է ինքնաշեն 1 ատրճանակ, լուսային 2 ազդանշան, 1 արկ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 230 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր