00:00:00

Ոստիկանությունը՝ Գյումրիում երկու եղբայրների դանակահարության մասին

15:09, 22 մարտ 2018 Իրավական

Մարտի 20-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ հոնքի պատռված վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի հետին և առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցից «Գյումրու բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխել 1986 թ. ծնված Մանվել Հ.-ն և 1982 թ. ծնված Մանուկ Հ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 20-ին ժամը 19.00-ի սահմաններում, նշված հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, վերջիններիս հարվածել և վնասվածքներ են պատճառել 1990 թ. ծնված Նարեկ Պ.-ն և 1984 թ. ծնված Ալբերտ Պ.-ն, որոնք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարավում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր