00:00:00

Արթուր Բաղդասարյանը կրկին ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ

18:32, 24 փետրվար 2018

«Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրեց Հեղինե Բիշարյանը: Համագումարի մասնակից բոլոր պատվիրակները կողմ արտահայտվեցին Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը, և նա ընտրվեց կուսակցության նախագահ: Արթուր Բաղդասարյանը համագումարի մեկնարկին հայտարարեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում ժամանակին ՕԵԿ-ին միացած և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ձևավորած կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները որոշում են ընդունել առանձնանալ, ինչի հետևանքով «Հայկական վերածնունդը» լուծարելու որոշում է ընդունվել:
 Բաղդասարյանը նշեց, որ դրանից հետո երկար քննարկումներ են ունեցել, ինչի արդյունքում որոշել են հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական համագումար և նախանշել հետագա անելիքները:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31