00:00:00

Դանակի 7 հարված․ Արմավիրում 22-ամյա տղա է սպանվել

14:11, 22 մարտ 2018 Իրավական

Երեկ՝ մարտի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, եղել է վնասվածքի 7 հետք:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ամբուլատորիայի դիմաց և հանցագործությունը կատարելու կասկածանքով մարզի ոստիկանների բազմակողմանի աշխատանքի արդյունքում ստացված օպերատիվ տվյալների շնորհիվ, իսկ հետո արդեն կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Արմավիրի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ,19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը: Վերջինս քննիչ Գ. Մանուկյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը եղել է իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր