00:00:00

Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչ ունի–չունի` վաճառում է. «Փաստ»

13:09, 22 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում եւ կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ եւ այլն: Նրան պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն: Աղբյուրի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը: Նրա առանձնատանը ոչ ոք չի բնակվում: Մեր տվյալներով՝ տունը հսկում են ոստիկանները: Ս. Խաչատրյանը ամսական մոտ 600000 դրամ է վճարում պահպանության համար:

Մարզում նա գրեթե չի լինում: Պատրաստվում է չվել արտասահմա՞ն՝ կուտակած փողերը բիզնեսի մեջ դնելու, թե պարզապես խուսափում է Սյունիք վերադառնալ, առայժմ «Փաստը» չկարողացավ ճշտել. բաժանորդն անհասանելի էր:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր