00:00:00

Չեղարկվել է Աբդուլլա Օջալանին այցելելու արգելքը

01:37, 17 մայիս 2019 Աշխարհ

Թուրքիան չեղարկել է Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլա Օջալանին այցելելու արգելքը: 2011 թվականից առաջին անգամ փաստաբանները կարողացել են այցելել Օջալանին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: «Այցերի արգելքի մասին որոշումը չեղարկվել է»,- ասել է արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը: Անցած տարվա նոյեմբերին մոտ 3000 բանտարկված քրդեր միացել էին հացադուլին՝ ի նշան Օջալանի մեկուսացման դեմ բողոքի: Փաստաբանների միջոցով Օջալանը նրանց կոչ էր արել դադարեցնել հացադուլը: Օջալանը ձերբակալվել էր 1999 թ. փետրվարին: Օջալանի եղբորը՝ Մեհմետին, թույլ էին տվել նրան այցելել միայն 2016 թ. հունվարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր