00:00:00

Մասնավոր հատվածը չափազանց մեծ ազդեցություն է գործում ԱՄՆ քաղաքականության վրա. Մակրոն

01:17, 17 մայիս 2019 Աշխարհ

Մասնավոր հատվածը չափազանց մեծ ազդեցություն է գործում ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Reuters-ը։ Նա նորից հայտարարել է իր ցանկության մասին, որպեսզի Եվրոպան առաջարկի միջանկյալ ուղի Չինաստանի՝ պետության կողմից վերահսկվող տնտեսության եւ Միացյալ Նահանգների չմիջամտության մոդելի միջեւ։ «ԱՄՆ-ը ահեղ մայրցամաք է, բայց նրանք ունեն մի մոդել, որը լիովին կառավարում է մասնավոր հատվածի խոշոր խաղացողներին, եւ որի վրա այլեւս չեն տարածվում դեմոկրատական զսպումներն ու հակակշիռները»,- ասել է Մակրոնը։ Մասնավորապես, Մակրոնը ցանկանում է, որպեսզի Եվրոպան դառնա գլոբալ ստանդարտի կրող թվային տեխնոլոգիաների ավելի կոշտ կարգավորման համար՝ գտնելով ուղի, ինչպես ինքն է անվանում՝ չափից ավելի թույլ Միացյալ Նահանգների եւ չափից ավելի սահմանափակիչ Չինաստանի միջեւ»։ Նա կոչ է արել տեխնիկական ընկերություններին ավելին անել «ընդհանուր բարիքի» համար՝ գլխավորելով Եվրոպայի ջանքերը՝ ուղղված այն բանին, որպեսզի Google-ը, Amazon-ը, Facebook Inc-ը եւ Apple Inc-ը (GAFA) ավելի շատ հարկեր վճարեն։ «Եվրոպայում մենք ստեղծում ենք մոդել, որը կլինի մրցունակ, նորարարական, դեմոկրատական եւ կգործի հանուն ընդհանուր բարիքի»,- ասել է Մակրոնը։ Սիլիկոնային հովտի ներդրողները, սակայն, նախազգուշացրել են Մակրոնին, որ նա վտանգում է չեղարկել այն աշխատանքները, որոնք կատարել է, որպեսզի Ֆրանսիան դարձնի ավելի գրավիչ, եթե չափից ավելի ագրեսիվորեն օգտագործի հարկերը, եւ բացի այդ՝ ԵՄ դաշնակիցների միջեւ եւս գոյություն ունեն տարաձայնություններ այս հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր