00:00:00

Հնդկաստանում տեղի է ունեցել եւս մեկ սպանություն կովի պատճառով

23:55, 16 մայիս 2019 Աշխարհ

Հնդկաստանում եւս մեկ սպանություն է տեղի ունեցել կովի պատճառով, որին երկրում սրբազան կենդանի են համարում, տեղեկացնում է AFP-ը։ Human Rights Watch-ի տվյալների համաձայն՝ մոտ 44 մարդ է զոհվել հինդուիստների կողմից 2015 թվականի մայիսից մինչեւ անցած տարվա դեկտեմբեր տեղի ունեցած բռնությունների ժամանակ։ Այդ բոլոր դեպքերը կապված են կովերի հետ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ մուսուլման տղամարդկանց մի խումբ, որը ձիեր էր տեղափոխում, վեճի է բռնվել հնդկական Քաշմիր նահանգի հեռավոր լեռնային շրջանում։ Արդյունքում՝ նրանցից մեկը սպանվել է գլխին ստացած կրակոցից, երկրորդը վիրավորվել է։ Հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից։ Ոստիկանությունը կասկածում է, որ սպանությունը կապված է կովերի հետ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր