00:00:00

Եկատերինա II-ի զարդը վաճառվել է 4.3 մլն դոլարով

23:20, 16 մայիս 2019 Աշխարհ

Եկատերինա Մեծ կայսրուհու գանձարանի մաս կազմող 75.61 կարատանոց զմրուխտը Christie's-ի աճուրդով վաճառվել է 4.3 մլն դոլարով: Ինչպես հաղորդում է Euromag-ը, զմրուխտը թագավորական գանձարանում գտնվել է ավելի քան 100 տարի, մինչև Ալեքսանդր Երկրորդն այն որպես հարսանեկան նվեր հանձնել է դքսուհի Մարիա Պավլովնային: Ավելի ուշ զարդը հայտնվել է Կարտիե ոսկերչական տան հավաքածուի կազմում: 2018-ի հունիսի 1-ին վաճառվել էր Եկատերինա կայսրուհուն պատկանած ևս մեկ զարդ: Մարգարիտը Նիդեռլանդներում կայացած աճուրդում վաճառվել էր 320 000 եվրոյով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր