00:00:00

«Նյու Յորքն ատում է նրան». Թրամփը վիրավորել է նախագահական մրցապայքարին միացած քաղաքապետին

22:49, 16 մայիս 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, որն ավելի վաղ հայտարարել էր 2020թ.-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, «երկրի  ամենավատ քաղաքապետն» է անվանել: «Ընտրություններին առաջադրված դեմոկրատների խումբը կհամալրվի ևս մեկ սիրունիկով: Բիլ դե Բլազիոն, որն ԱՄՆ-ի ամենավատ քաղաքապետն է համարվում, այսօր, հավանաբար, կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա ծիծաղի առարկա է, սակայն եթե ձեզ դուր են գալիս բարձր հարկերն ու հանցագործության բարձր մակարդակը, ապա նա ձեր թեկնածուն է: Նյու Յորքն ատում է նրան»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում: Գրառման պահին Դե Բլազիոն արդեն տեսաուղերձով հայտարարել էր իր թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու մասին՝ նշելով, որ «Թրամփին պետք է կանգնեցնել»: Միացյալ Նահանգների հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան հաջորդ տարվա նոյեմբերին: Գործող նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններին կառաջադրվի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար: Նախագահական մրցապայքարին են միացել նաև դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը և փոխնախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության մի շարք այլ անդամներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր