00:00:00

Համացանցում գաղտնի տվյալներ են հայտնվել ռուսական արբանյակների մասին

22:38, 16 մայիս 2019 Աշխարհ

Համացանցում ռուսական տիեզերական սարքավորումների մասին տվյալներ են հրապարակվել բաց հասանելիությամբ, որոնց ստեղծումն ու արձակումը չի հայտարարվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ արբանյակների առանձին տարրերը մշակող ընկերությունից հաստատել են այդ տեղեկության հավաստիությունը՝ հրապարակումն անվանելով անօրինական: «Դա որոշակի հաղորդում էր համաժողովի ժամանակ, որը չպետք է դուրս գար հասարակության շրջան», - մեկնաբանել է տիեզերական սարքավորումների համար մարտկոցներ արտադրող «Սատուրն» ընկերության լիթիում-իոնային մարտկոցների հարցով գլխավոր մասնագետ Սերգեյ Լիխոնոսովը: Հրապարակված տեղեկությունները վերցվել են «Սատուրնի» շնորհանդեսից, որը Կրասնոդարում կայացել է փետրվարին: Անօրինական տարածված տեղեկությունը ներառում է արբանյակների քանակը, դրանց անվանումները, ինչպես նաև ձեռնարկությունների անվանումները, որոնք փորձարկման աշխատանքներ են կատարում, և արձակումների ժամկետները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր