00:00:00

Ամուլսարում հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները քննչական կոմիտեին կտրամադրվեն ամսվա վերջին

19:34, 16 մայիս 2019 Իրավական

Մայիսի վերջին, ըստ նախնական պայմանավորվածության, քննչական կոմիտեին կտրամադրվեն «Էլարդ» ընկերության կողմից Ամուլսարի ներդրումային ծրագրի հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները:  Աս մասին  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի: «Ըստ այդ հետազոտության արդյունքների, քրեական գործը իր հանգուցալուծումը կստանա կամ կշարունակվի, կառավարությունը իր համապատասխան դիրքորոշումը կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին», - ասաց նա` հավելելով, որ եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ կլինեն խնդիրներ, որոնք վերահսկելի են, »Լիդիան» ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը: Տիգրան Ավինյանը հույս  հայտնեց, որ հիդրոերկրաբանական հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր