Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։
Այսօր դատարանում լրագրողների համար խնդիրներ առաջացան դատարանում, փաստաբանների ձայնը լսելի չէր, բարձրախոսները չէին աշխատում, այդ պատճառով էլ լրագրողները բոյկոտեցին նիստի լուսաբանումը՝ դուրս գալով դատարանի դահլիճից։
Այս պահին ընդմիջում է հայտարարված և փորձում են լուծել տեխնիկական խնդիրը:
Նշենք, որ այս խնդիրն արդեն մի քանի օր է առկա է։ Բազմաթիվ լրագրողներ բարձրաձայնում են տեխնիկական խնդրի մասին, սակայն դատական դեպարտամենտից լուծում չեն առաջարկում։