00:00:00

ԱՄՆ-Իրան պատերազմն ավելի ծանր կլինի, քան Իրաքի պատերազմը. Բեռնի Սանդերս

03:30, 16 մայիս 2019 Աշխարհ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավելի ծանր կլինի, քան Իրաքի պատերազմը: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը՝ ի պատասխան The New York Times-ի այն հարցմանը, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Մերձավոր Արեւելք 120000 զինծառայող ուղարկելու ծրագիրը: Այդ գաղափարը, հաղորդագրությունների համաձայն, առաջարկել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որն Իրաքի թեժ հակամարտության ժամանակ աշխատում էր Ջորջ Բուշի վարչակազմում: «16 տարի առաջ ԱՄՆ-ն իր պատմության ամենակոպիտ սխալը թույլ տվեց՝ հարձակվելով Իրաքի վրա»,- հայտարարել է Սանդերսը Periscope-ի ուղիղ եթերում: Բացի այդ, նա Բոլթոնին պատերազմի աջակից է անվանել: «Կարծես թե, Ջոն Բոլթոնը ցանկանում է պատերազմել Իրանում, որն, իմ կարծիքով, ավելի ծանր կլինի, քան Իրաքում»,- ասել է Սանդերսը: Նա նաեւ հայտնել է, որ աշխատում է Կոնգրեսում կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որը նախագահ Թրամփին կստիպի Կոնգրեսից թույլտվություն խնդրել՝ Իրանում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հերքել էր Times-ի տեղեկությունները՝ դրանք «ֆեյք նորություն» անվանելով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր