00:00:00

Դյուսելդորֆում թեստ դրայվի ժամանակ 2 մլն դոլար արժեքով Ferrari են առեւանգել

01:25, 16 մայիս 2019 Աշխարհ

Գերմանիայի ոստիկանությունը որոնում է 2 մլն դոլար արժեքով 1980-ականների Ferrari հազվագյուտ սպորտային ավտոմեքենան այն բանից հետո, երբ մեքենան թեստ դրայվի ժամանակ առեւանգել են, հաղորդում է FoxNews-ը: Դյուսելդորֆում ոստիկանությունը հաղորդել է, որ տղամարդը մեքենայի վաճառողի հետ թեստ դրայվ է անցկացրել, որի ժամանակ վաճառողը դուրս է եկել մեքենայից՝ հնարավոր գնորդի հետ տեղերով փոխվելու համար: Տղամարդը նստել է վարորդի տեղում, սեղմել գազի ոտնակը եւ հեռացել: Ոստիկանությունը հայտնել է, որ չի կարողացել գտնել մեքենան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր