00:00:00

Քոչարյանի ուշագրավ հայտարարությունը դատարանում

22:08, 15 մայիս 2019 Իրավական

Քիչ առաջ դատարանում ուշագրավ հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանը հայտարարեց. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձեւով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… եւ այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչու են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի: Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, եղել է Չերյոմուխայից, կարելի է  ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ բանակի»: Քոչարյանի այս հայտարարությունից հետո դահլիճում նրա աջակիցները սկսեցին բուռն ծափերով ողջունել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր