00:00:00

Ռումինիայում կկառուցվի առաջին «ուղղահայաց գյուղը»

23:45, 15 մայիս 2019 Աշխարհ

«Ուղղահայաց գյուղի» առաջին նախագիծը հայտնվել է ռումինական անշարժ գույքի շուկայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Digi 24-ին։ Համաձայն Vox Vertical Village նախագծի՝ 10 հարկանի տանը կլինի 120 բնակարան, որոնցից յուրաքանչյուրում կլինի 57 քառ. մետր սանդղավանդ։ Werk Property Group ընկերությունը նախագիծն իրականացնում է Տիմիշոարայում։ Նախագիծը կսկսվի այս տարվա օգոստոսին, կավարտվի գալիք տարեվերջին։ Այն կարժենա 14 մլն եվրո։ Բնակարանների 20 տոկոսն արդեն վաճառված է։ Տարածքի մեկ երրորդը կանաչապատված կլինի 700 ծառերով, թփերով եւ զարդաբույսերով։ Այստեղ նաեւ ավտոկայանատեղի կլինի։ Vox Vertical Village նախագիծը նպատակ ունի փոխել քաղաքային կենսակերպը։ «Ուղղահայաց գյուղը», ճարտարապետների կարծիքով, կմիավորի գյուղական կենցաղը բարձրագույն հարմարավետության եւ անվտանգության հետ։ «Նախագիծը դինամիկ կենսակերպ վարող մարդկանց համար է»,- ասել է Werk Property Group-ի տնօրեն Վիրջիլ Տոռնորյանուն։ Հայեցակարգի հիմքում ընկած են ուղղահայաց կառուցվող ասիական տները, որոնք ավելի մեծ թվով մարդիկ են տեղավորում եւ հագեցած են վերջին սերնդի սարքավորումներով։ Եվրոպայում առաջին «ուղղահայաց այգի» ունեցող շենքը կառուցվել է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերիի կողմից Միլանում։ Այսօր ուղղահայաց բազմաբնակարան տներ, որնոցում ներառված են կանաչ գոտիներ, կան արդեն Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր