00:00:00

Իրաքի կառավարությունը նախատեսում է ռուսական C-400 համակարգեր գնել

00:00, 16 մայիս 2019 Աշխարհ

Իրաքի կառավարությունը մտադիր է ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, ինչի մասին հայտնել է ՌԴ-ում Իրաքի դեսպան Հայդար Մանսուր Հադին: «Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել նրա վերաբերյալ, որ ցանկանում է գնել այդ հրթիռները»,-դեսպանի խոսքը մեջբերում է Russia Today-ը: Հադին ընդգծել է, որ գործարքի «ճանապարհային քարտեզը» դեռևս պատրաստ չէ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հետ C-400-ի գնման գործարք է կնքել Թուրքիան: Գործարքը Թուրքիային արժեցել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր