00:00:00

Ամերիկացի փոխնահանգապետը Թրամփի նախագահի պատկերով գուլպա է հագել

23:00, 15 մայիս 2019 Աշխարհ

ԱՄՆ Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Չենոլթի միջազգային օդանավակայանում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու է գնացել երկրի ղեկավարի պատկերով գուլպայով: Ինչպես նշում է esquire.com-ը, գուլպայի վրա առավել ուշագրավ են եղել Թրամփի մազերը, որոնք տարբեր առիթներով հումորների և «մեմերի» առիթ են դարձել: Համացանցում 25 դոլարով վաճառվող գուլպայի վրայի մազերը կարելի է կապել, սանրել կամ «հարդարել»: Հատկանշական է, որ Նանգեսերն առանց կաշկանդվելու գուլպան  ցուցադրել է Թրամփին, որն էլ բթամատով հավանության նշան է ցույց տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր