Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։«Անթույլատրելի է, որ Արդարադատության նախարարը որևէ դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնի։ Դուք երբևէ առիթ չեք ունեցել լսել Արդարադատության նախարարի գնահատականը որևէ դատական ակտի վերաբերյալ, դա անթույլատրելի է», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նա չցանկացավ գնահատական տալ նաև Գևորգ Սաֆարյանի դատավճռին: