00:00:00

Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

17:35, 24 փետրվար 2018 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արեւելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31