ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործարար պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Հայաստանում տեղիունեցող և տեղի ունեցած բոլոր բացասական երևությները փորձում է ամեն կերպ կապել Սյունիքի նախկինմարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, այսօր արդեն, օգտվելով պատգամավորական լծակակներից,ցանկանում է իր երբեմնի վրեժխնդրությունը ռեալիզացնել Գլխավոր Դատախազի միջոցով։ Նա, որպես գործիվերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանք է ներկայացնում մի մարդու հայտարարություն, ով ժամանակին,իր իսկ ցուցմունքի համաձան, գումար է ստացել Բուդաղյանների կողմից միջնորդավորված կերպով ստացել է5․000 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ այդ մարդն իր ցուցմունքում նշել է, որ Բուդաղյանները մահափորձիիրականացման համար ժամանակին խոստացել են 200․000 ԱՄՆ դոլար, և ինչպես պարզ է դառնում նա ևսբաժնեմաս է ունեցել այդ գումարից։
Այս ամենի հետ մեկտեղ Տիգրան Կարապետյանի պրովոկատիվ ջանքերն ուղղված Սյունիքի նախկինմարզպետի դեմ, շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջոցով։ Այսպիսով, երբեմնի«աբիժնիկը» խոսքն ուղղելով դատախազին ասել է,-«Վերջերս՝ Սյունիքի նախկին մարզպետի մահափորձիդատավարության ժամանակ, մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել ու այդ ամենը բեմադրվելէ նախկին մարզպետի հետ միասին»։ Ճիշտ նկատեցիք, խոսքն այն նույն անձի մասին է, ով իր ներդրումն էունեցել մահափորձի գործում և այս կերպ փորձում է ինքնամաքրվել։
Բացի այդ, նկատենք մի շատ կարևոր հանգամանք ևս․ քրեական գործի շրջանակներում նույն ՏիգրանԿարապետյանը նույնպես կասկածվել է, քանի որ ոստիկանությունը դեպքից հետո խուզարկություն էիրականացրել նաև ներկայիս պատգավորի տանը։ Ինպես ասում են, լավագույն պաշտպանություննհարձակումն է, իսկ Տիգրան Կարապետյանի պարագայում կարելի է ասել՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրիմասին, այս դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանի։
Նյութի աղբյուրը՝ ArmDay.am